Սեփականություն ունենալու դեպքում` տան վարձավճար չի տրվում, բայց կոմունալի գումարը տրվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News 

Շարունակվում է բռնի տեղահանվածներին քարտային գումարների վճարման գործընթացը։ Առավել քան 80․000 անձի գումարային փոխանցումները արդեն իրականացվել են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը շեշտեց, որ այս պահին շուրջ 28․000 երեխաների դիմումներ մշակման փուլում են։

Վարչապետի խոսնակը ասաց, որ երբեմն բռնի տեղահանված անձիք ունենում են խնդիրներ՝ հաշվառման գործընթացի և քարտերի հետ կապված։

«Այն դեպքերում երբ քաղաքացիները քարտային հաշվին հասանելիություն չունեն։ Նման դեպքերում գումարը հետ է գնում պետական բյուջե, տեղեկատվություն է ուղարկվում միասնական սոցիալական ծառայություն և կապի միջոցով ճշտվում է նոր բանկային հաշվեհամարը կրկին գումարը փոխանցելու համար»,- նշեց Բաղդասարյանը և հավելացրեց, որ նման դեպքերում անհանգստանալ  պետք չէ։

Բաղդասարյանը նորից հիշեցրեց, որ այն անձիք, ովքեր ՀՀ-ում ունեն սեփականություն բնակարանի վարձավճար չեն ստանում, բայց կոմունալ ծախսերի համար հատկացված գումարն ստանում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ