52600 արցախցի ստացել է 100 հազարական դրամ, աջակցության մյուս մասը կլինի այս շաբաթվա վերջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

«52600 արցախցի ստացել է 100 հազարական դրամ, աջակցության մյուս մասը կլինի այս շաբաթվա վերջում»։ Այս մասին այսօր Արցախից բռնի տեղահանվածների վիճակի մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալների՝ շուրջ  18․000 անչափահասների հայտեր էլ լրացված են։

«Հարթակում պետք է մուտքագրել անչափահասի տվյալները, կցագրել ծննդյան վկայականը, որոշակի մշակաման և ստուգման գոծընթացից հետո դուք ձեր նշած էլեկտրոնային փոստին ստանում եք հաստատում կամ մերժում»,- ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը ընդգծեց բանկային հաշվեհամարի ձեռք բերման անհրաժեշտությունը, քանի որ հաջորդ փոխանցումը լինելու է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ։

Բաղդասարյանի խոսքով՝ ԿԳՄՍ-ից փոխանցված տվյալների համաձայն, Արցախից բռնի տեղահանված 11․238 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ