ԼՂ-ից բռնահանվածները ամենաշատը տեղակայվել են Կոտայքի մարզում, նրանց թիվը 24 141 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

Այսօր գործադիրը 4 որոշում ընդունեց, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Որոշումներից մեկը վերաբերում է բնակարանների վարձակալությանը տրվող գումարների, որի մասին նախապես տեղեկացվել էր։ Այս մասին այսօր կառավարության ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ 100 000-ական դրամ տրամադրելու որոշումը վերաբերում  է ոչ միայն այն մարդկանց, ովքեր բռնի տեղահանվել են սեպտեմբերի 24-ից հետո, այլ  նաև այն մարդկանց, ովքեր ԿԽՄԿ-ի միջոցով նախորդ ամիսների ընթացքում են տեղափոխվել։

Բաղդասարյանը կրկին կարևորեց բանկային քարտերի  ձեռքբերման կարևորությունը։

Բաղդասարյանը ասաց, որ ԼՂ-ից բռնահանվածները ամենաշատը տեղակայվել են Կոտայքի մարզում, նրանց թիվը 24 141 է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ԼՀ