ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել մայրաքաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:
Ծրագրի առաջին փուլն ուղղված է լուծելու Երևանի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող բռնագաղթած ընտանիքների բնակապահովման հարցը:
Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։
Երկու փուլերի շրջանակում հատկացվել է 183 ԲԳՎ, որից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:
--00--ԱԹ