ՄԻՊ-ի հանձնարարությամբ խումբ է մեկնել  Ոտիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկվածներին հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News 

մմմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել  Ոտիկանության Արաբկիրի բաժին:

Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:

--00--ԼՀ