Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել․ պատգամավորն այցելել է սահմանային կետեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2023-10-27_10-18-38

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել:

Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել:

Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու»,-գրել է նա:

--00—ՅՄ