Հունգարիան վերսկսում է ՀՀ-ի հետ դիվանագիտական կապերը, Երևանում հունգարական հյուպատոսություն կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Պետեր Սիյարտոն:

«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասել է նախարարը:

Սիյատոն նշել է նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ