Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ա

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարի շարունակ հարաբերությունների բացակայությունից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր:  Շնորհավորում եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և  ՀՀ դիվանագիտական անձնակազմին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Քաղաքական ու տնտեսական հարթություններում երկխոսության մեկնարկը լավ հիմք է արաբական և իսլամական աշխարհում ծանրակշիռ ու առանցքային դերակատարություն ունեցող այդ երկրի հետ ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու և փոխշահավետ գործընկերություն զարգացնելու համար:

Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հարաբերությունների ձևավորման ակունքում, և որ 2021թ. հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իմ այցով մեկնարկած միջպետական երկխոսությունը տալիս է իր էական  արդյունքները»:

--00—ԼՀ