Արցախի նախկին ղեկավարները հնարավորություն ունեն կապվել իրենց ընտանիքների հետ․ Ադրբեջանի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

653f906077fec653f906077fed1698664544653f906077fea653f906077feb

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանի դեմ «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքները ապահովված են»,-ասել է նա։

Նա նշել է, թե իբր զգուշորեն են մոտենում յուրաքանչյուր կալանավորի, հնարավորություն են տալիս կապ պահպանել ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է նաև թարգմանիչ։

--00—ՅՄ