ՀՀ ԿԲ–ն դեռ որոշում չունի` ինչ լուծում է տալու Արցախի բանկերում եղած պարտավորություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Screenshot_7

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը վերջնական որոշում չունի, թե ինչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ, հիպոթեքային և այլ վարկեր, գրավադրված ոսկի։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Կա բնականոն գործընթաց, որի ընթացքում մենք կառավարության, ԱԺ–ի, բանկային համակարգի գործընկերների հետ համատեղ պետք է քննարկենք ու հասկանանք` որն է այն խելամիտ լուծումը, որը թույլ կտա ստեղծված այս իրավիճակից ստանալ լավագույն լուծում»,– նշեց Գալստյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ