Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2024 թվականի մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրություններին․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Որոշումն ընդունված է, նա առաջադրվելու է»,-ասել է իրազեկ աղբյուրներից մեկը։

Մեկ այլ աղբյուր ասել է, որ այս մասին ակնարկը կհայտնվի մի քանի շաբաթվա ընթացքում։

--00—ՅՄ