Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ԱԹՍ-ների էմբարգոն շուտով կարող է չեղարկվել․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

Screenshot_4

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք)  շուտով կարող է չեղարկվել: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ նման քայլի հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի  անդամակցության հայտի արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարանի հաստատմաննը:

Բացի այդ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ նման դրական քայլը բացատրվում է հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպման արդյունքներով:

«Reuters»-ի կողմից Էմբարգոյի հնարավոր կասեցման ակնարկ է համարվում նաև Կանադայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ