Աֆղանստանում սպանվել է Reuters-ի լրագրողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Աշխարհ

Պակիստանի հետ սահմանակետում Աֆղանստանի անվտանգության ուժերի և «Թալիբան» մարտիկների բախումը լուսաբանելիս սպանվել է Reuters գործակալության լրագրող Դենիշ Սիդիկիը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Աֆղանստանի հատուկ ջոկատայինները մարտեր էին վարում Սփին Բոլդակ քաղաքի հիմնական շուկայի տարածքը հետ վերցնելու համար, որի ժամանակ Սիդդիկին և աֆղանստանցի բարձրաստիճան սպան սպանվել են:

--00--ԿԿ