Արագած Ախոյանի դեմ ևս մեկ քրեական գործ կա հարուցված․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

դ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
 Երեկ հայտնի դարձավ, որ քաղբանտարկյալների շարքերը համալրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «բռնության կոչեր» տարածելու հոդվածով, եւ անմիջապես էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը` մեկ ամսով արգելանքի տակ վերցնելով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում մեկ տողանոց գրառում արած անձին։

Բայց պարզվում է՝ Ախոյանի դեմ նույն հոդվածով եւս մեկ քրեական գործ կա հարուցված, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին:

Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ