Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գ

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով, տնային կալանքը նախատեսված է երեք ամիս ժամկետով, իսկ գրավի չափը երկու միլիոն ՀՀ դրամ է», - մանրամասնեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր սոցիալական ցանցի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

 

--00—ԱՊ