Արագած Ախոյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ար

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել․ լուրը MediaHub-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Գոռ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ, ազատազրկումը՝ երկու ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, պատժի կրումից ազատվել է։

«Այս պահին պարոն Ախոյանն ազատության մեջ է։ Բայց մենք վերջին դատավճիռը բողոքարկելու ենք Վերաքննիչում, քանի որ դեմ ենք մեղադրական վերդիկտին, համաձայն չենք դրան»,- նշել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

--00—ԼՀ