Երևանում երեկվանից որոնվող 24-ամյա տղայի դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_8

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սայմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների` բաժնի պետ Հարություն Դանիելյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերել են որոնվող՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Ղ.-ի դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը` բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աննա Խաչատրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկրարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Փրկարարաները մեծ դժվարությամբ՝ ճոպանի և պատգարակի միջոցով դին մոտեցրել են դիատարին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ