60-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

1

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել,  որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:

Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։

1
1

--00—ԼՄ