Մեղրիի, Վայքի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ ճանապարհները՝ ժամը 20։00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

դ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 --00—ՍՊ