Ծառուկյանին պատկանող գազալցակայանում ստուգում է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

gaz

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգում է սկսվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

«Երկու օր առաջ է բացվել ստուգումը՝ քաղաքացու բողոքի հիման վրա: Նա կասկածներ ունի, որ տվյալ լցակայանում թերի լիցքավորում է իրականացվում», - նշեց Արմեն Կոտոլյանը:

Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ների ցանցից սա միակն է, որտեղ այս պահին ստուգումներ են կատարվում: Կոտոլյանը նաև նշեց, որ այլ գազալցակայանի հետ կապված ևս դժգոհություն կա:

«Այս պահին  ստուգվում է նաև մեկ այլ ԱԳԼՃԿ-ում, կրկին՝ քաղաքացու բողոքի հիման վրա: ՍՊԸ-ի անվանումը դժվարանում են հիշել», - ասաց տեսչական մարմնի ղեկավարը:  

Ըստ Կոտոլյանի՝ ստուգումը կավարտվի երկու օրից, և միայն այդ դեպքում կարող են տեղեկացնել, թե իրականում ինչ է կատարվում Ծառուկյանին պատկանող գազալցակայանում: