Մենք մեծ պատգամ ու պարտք ունենք անմահացած մեր հերոսների առջև․ Շիրակի մարզպետը՝ զոհված զինվորի մորը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

415805910_673414884981370_8805270035907512818_n

Անի այցի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ հյուրընկալվել է 44 օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին, շնորհավորել գալիք տոների առթիվ և նշել, որ հերոսածին մոր կողքին է բոլոր նախաձեռնություններում։

Մենք մեծ պատգամ ու պարտք ունենք անմահացած մեր հերոսների առջև, նրանք չխնայեցին ամենաթանկը` կյանքը հանուն հայրենիքի, մենք պետք է անենք ամեն ինչ մեր երկիրը շենացնելու, զորեղացնելու համար, որպեսզի նրանց անգնահատելի զոհողությանը փոքր ինչ արժանի դառնանք։ Ձեզ ծով համբերություն, խոնարհումս մեր հերոսների հիշատակի առաջ, -նշել է Շիրակի մարզպետը։

--00—ՅՄ