Աշտարակում այրվել է 400 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նգնգ

Հունվարի 2-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի 13-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։50-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

 

 --00—ԱՊ