ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

head_0s830x553

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանում տեղի ունեցած հարձակումը և կոչ է արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մամուլի պատասխանատու Ֆլորենսիա Սոտո Նինյոն։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է այսօր Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքում հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շատերը վիրավորվել են։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-ասել է Սոտո Նինյոն։

--00—ՅՄ