Ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ․ մեր բարեկամը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

Capture

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։

Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։

Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։

Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»»:

--00—ՅՄ