Բաքուն երկընտրանքի առջև է՝ օգնել Իսրայելին և դառնալ Իրանի թիրախ, թե «չեզոք» մնալ. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ՎՎ

Իրանագետ Վարդան Վոսկանյանը գրում է. «Ակնհայտ է, որ Իրանի ՊՆ-ի պաշտոնական զգուշացումից հետո, առ այն որ իսրայելական ուժերին սեփական օդային կամ ցամաքային տարածքը տրամադրել պատրաստվող ցանկացած պետություն կդառա իրանական պատժի թիրախ, արհեստածին Ադրբեջանում չեն կարողանալու հանգիստ քնել։

Բաքվի բարբարոսական վարչախումբը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ օգնել իր դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն»»:

Իրանագետը, անդրադառնալով մեկնարկած Իրան-Իսրայել ռազմական գործողություններին, նշում է նաև. «Դատելով պաշտոնական և ոչ պաշտոնական լրահոսի այս պահին առկա տեղեկատվությունից, իրանական վրիժառության գործողություն ունի դասական իմաստով հիբրիդային բնույթ։ Կիրառվել են Իրանի տրամադրության տակ եղած տարբեը անօդաչուներ և հրթիռներ։ Կիբեռտիրույթում չհաստատված տեղեկությւոններով, իրանական հաքերները կարողաղել մուտք գործել Իսրայելի ՀՕՊ-ի «Երկաթյա գմբեթ» համակարգ։ Տեղեկատվության և ապատեղակտվության ցանցային հոսքերը հսկայական են։ »

 

 --00—ԱՊ