Բաքուն անհանգստացած է․Իրանն իր դեմ կարող է կիրառել Պաղեստինում փորձարկված հարձակման մարտավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_2

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեսանյութ է հրապարակել տելեգրամի իր ալիքում և գրել․

«Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութերից, վերջինս անհանգստացած է, որ Իրանն իր դեմ կարող է կիրառել Պաղեստինում հաջողությամբ փորձարկված հարձակման մարտավարությունը։

Մասնավորապես, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հեռուստաալիքներից մեկում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռազմական մեկնաբանը պնդում է, թե Իրան ապացուցել է, որ թշնամական պետություններին կարող է ծանր հարվածներ հասցնել իր արբանյակ ուժերի ներգրավմամբ՝ օգտագործելով հենց Իսրայելի դեմ կիրառված ռազմական մարտավարությունը։

Ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի հեռուստաալիքով Իրանը փաստացիորեն անթաքույց կերպով կոչում են թշնամի և կոչ անում չմոռանալ Պաղեստինում տեղի ունեցողի դասերը»։

--00—ՅՄ