Իրանը նախատեսում է ԱԹՍ-ներով ու հրթիռներով օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում.իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

221019105251_mime_iran_drones.thumb_

Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականնների ներկայությամբ լոգիստիկ օժանդակություն։

Կից՝ գրաֆիկական պատկերը պարսկերենով։

իրան

--00—ՅՄ