Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Screenshot_5

Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Ընդ որում, 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև համաձայնությամբ նույնիսկ հիմա արհեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղուշչի-Այրում (այժմ՝ Ղուշչու- Այրում, Փարախլու (Ֆարահլի) և Մազամլի (Մազամ) գյուղերը ճանաչվել են Հայաստանի տարածք, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-21-ին մեր բանակն ազատագրել էր այդ գյուղերը՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան իրավունքը։

Այս մասին 1920թ. սեպտեմբերին լուր է հրապարակել «Ժողովուրդ» թերթը (N159, 23 սեպտեմբերի), որի բնօրինակը կցված է»։

--00—ՅՄ