ՀՀ-ի համար ճակատամարտը սկսվելու է ոչ թե Ակնայից, Ջրականից, այլ Գորիսից, Կապանից, Երասխից, Վարդենիսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայաստան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ռուսական զորքը չօգնեց, Մակրոնը պատժամիջոցներ չկիրառեց, ՄԱԿ-ի առաքելությունը  վատ զեկույց կազմեց, միջազգային հանրությունը լռեց և այլ արդեն համազգային մակարդակի հասած «արդարացումները» որևէ տեղ չտանող անիմաստ «խոսույթի» բաղադրիչներ են, մինչդեռ ուղղակի պետք էր ժամանակին նպատակ դնել կազմալուծելու Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ պատրաստվելով ու հաղթելով 44-օրյա պատերազմում և վերջ։

Հիմա էլ իրական խնդիրն, ըստ էության չի փոխվել՝ հաղթել ու կազմալուծել թշնամուն, բայց արդեն շատ լուրջ ճշգրտումով առ այն, որ դրա կողմից անխուսափելիորեն սանձազերծվելիք Հայաստանի համար ճակատամարտը սկսվելու է ոչ թե Ակնայից, Ջրականից կամ նույնիսկ Շուշիից ու Ստեփանակերտից, այլ Գորիսից, Կապանից, Երասխից և Վարդենիսից։ 

Իսկ եթե իրոք ցանկանում ենք հաղթել այդ կենաց-մահու անխուսափելի և վճռորոշ ճակատամարտում, ապա պետք է ամեն ինչ անել Հայաստան պետություն-ամրոցի կերտման և թշնամական արհեստածին կազմավորման թուլացման համար»։ 

--00—ՅՄ