Բնության մեջ գոյություն ունեցող 3 մատների բավական արտահայտիչ կոմբինացիան կարելի է ներկայացնել Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

timthumb (1)

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ այլ վայրում սահմանը չի բացի։

«Որպես հիշեցում. բնության մեջ գոյություն ունի երեք մատների բավական արտահայտիչ կոմբինացիա, գումարած` ռուսերենում երեք տառերով ոչ պակաս արտահայտիչ բառ։ Կարծում եմ՝ սրանց գունագեղ համադրությունը կարելի է ներկայացնել Ալիևին` երեկվա իր զեղումների կապակցությամբ։

Հայոց նկարիչներ, դե ձե՛զ տեսնեմ»,-գրել է նա։ 

--00—ՅՄ