Հեռացե՛ք ինքնակամ՝ փոխանցելով իշխանությունը ոչ երեք նախկիններին. լա՛վ մտածեք, թե ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

արմեն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծիծաղելի կլինի այն ժողովուրդը, որը այսուհետ հավատա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ զարգացման հեռանկարի։

Արժանապատվություն ունեցեք՝ ՀԵՌԱՑԵՔ։ Հեռացեք ինքնակամ՝ փոխանցելով իշխանությունը Ո՛Չ ԵՐԲԵՔ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ։ Լավ մտածեք, թե ում։ Որպեսզի կարողանաք և՛ շանս տաք երկրին, և՛ ապահովեք անցնցում փոխանցումը։ Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը»։

--00—ԼՄ