Եթե գտնում եք, որ անելիք չունեք, այսօր ևեթ հրաժարական տվեք. Արմեն Դարբինյանը՝ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

արմեն

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ պահանջելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը:

«Նախագահ Սարգսյան, կամ դուք պետության գլուխ եք՝ ըստ Ձեզ հետ ամենայն հավանականությամբ նախօրոք համաձայնեցված այս փորձանք Սահմանադրությամբ, կամ այս պետությունը գլուխ չունի: Եթե գտնում եք, որ անելիք չունեք, այսօր ևեթ հրաժարական տվեք: Գոնե սեփական դեմքը փրկելու աղոտ ակնակալիքով»,-գրել է նա:

--00—ԼՄ