Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է․ Արմեն Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրում է․

«Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է, իհարկե։ Որևէ չինովնիկական բացատրություն քննադատության չի դիմանում։ Յուրաքանչյուր համալսարանի դիրքաորման կարևորագույն բաղադրիչ է համալսարանական պատմությունը և ձևավորված ավանդույթները։

Ավելին` դրանք Ազգային Արժեքներ են, բոլորիս հարստությունը։

Կրկնում եմ` սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է։ Մի՛ կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա»։

--00—ԼՄ