Ռոման նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

De-Rossi-750x375

«Ռոման» հայտարարել է Դանիել Դե Ռոսիին՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Դե Ռոսիի առաջին հանդիպումը իր նոր պաշտոնում կլինի Ա Սերիայի «Վերոնայի» դեմ խաղը, որը կկայանա հունվարի 20-ին «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։

Հունվարի 16-ին Ռոման հայտարարեց Ժոզե Մոուրինյուին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

40-ամյա Դե Ռոսին «Ռոմայում» խաղացել է 2002-ից 2019 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող և երկրի սուպերգավաթի հաղթող։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ