Կաֆուն դատարանի միջոցով Ռոմայից և Qatar Airways-ից կարող է 11,8 մլն եվրո ստանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

cafu-750x375

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կարող է դատի տալ «Ռոմային» և Qatar Airways-ին՝ պահանջելով 11,8 մլն եվրո։

Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, բրազիլացին իր նախկին ակումբին և ավիաընկերությանը մեղադրում է իր իմիջի իրավունքները խախտելու մեջ։ 2019 թվականին Կաֆուն, որպես ակումբի լեգենդ, համաձայնել է դառնալ «Ռոմայի» դեմքը՝ որպես Qatar Airways-ի հետ հովանավորչական գործարքի մաս:

2020 թվականի օգոստոսին Ջեյմս Պալոտան վաճառել է «Ռոման», սակայն Կաֆուի պայմանագիրը չի թարմացվել։ Նախկին պաշտպանը փորձել է առանց դատարնի համաձայնության գալ ակումբի հետ, սակայն դա չի հաջողվել։

Մինչև նոյեմբերի 17-ը կողմերը արտադատական ​​համաձայնության գալու հնարավորություն ունեն։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա Կաֆուն կփորձի 11,8 միլիոն եվրո ստանալ «Ռոմայից» և «Քաթար Էյրվեյսից»

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ