Թուրքիան կենտրոնացած է ավելի շատ F-16-ի, քան F-35-ի վրա․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

է

Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK-ԱԶԿ) «Նահանգների ընտրական գործերի ղեկավարների» ընդլայնված նիստում ունեցած ելույթից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, պատասխանելով շաբաթավերջին Անթալիայում մեկնարկելիք «Անթալիայի դիվանագիտական ֆուրում»-ի շրջանակներում Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կողմից ձեռնարկվելիք դիվանագիտական միջոցառումներին, ասել է.

«Այնտեղի մասնակից առաջնորդների օրակարգում կա Ռուսաստան-Ուկրաինայի և Իսրայել-Պաղեստինի դեպքը: Սրանք այն հարցերն են, որոնք այնտեղ լրջորեն քննարկվելու են: Ղեկավարները, ովքեր մասնակցելու են, հաստատակամորեն խոսելու են այս հարցի վերաբերյալ: Մենք երկկողմ հանդիպումներում համառորեն խոսելու ենք դրանց շուրջ»:

Իսկ լրագրողի «Արդյո՞ք օրակարգում կա ԱՄՆ-ի կողմից F-16-երի մատակարարման ժամկետների հստակեցման հարցը: Ամերիկացի սենատորների հետ ևս հանդիպել եք: Այս քննարկումներն արդյո՞ք կբերի նրան, որ Թուրքիան վերադառնա F-35-ի ծրագրին» հարցին պատասխանել է հետևյալ կերպ.

«Մեր ներկայիս մտադրությունն ու ծրագիրը կենտրոնացած է F-16-ի վրա, քան F-35-ի: Եվ կոնգրեսի և սենատի հետ ունեցած հանդիպումներում քննարկել ենք, թե F-16-ի հետ կապված ինչ քայլեր կարող ենք անել: Մեր գործընկերների հետ ունեցած հանդիպումներում համառորեն անդրադառնում ենք այս հարցին, հետևողական ենք»:

Բացի այդ, Էրդողանին հարցրել են Իրաք հնարավոր կատարելիք այցի մասին, ինչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Ընտրություններից հետո»:

 --00—ԼՀ