Փաշինյանը Չինաստանի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

--00—ԼՀ