Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը 2 ամսով կասեցվում է. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

քաղաքական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի ազատ ռեժիմը կասեցվում է։

«Հարգելի հայրենակիցներ

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»,-գրել է Ավինյանը: