Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ֆֆ

 

Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել է Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ավելի վաղ սիրիական պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։

Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:



--00—ՍՊ