Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժածները պահանջում են քրեական գործ հարուցել Աղալարովի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հհ.

Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին իրականացված ահաբեկչական հարձակումից տուժողները դիմել են ՌԴ Քննչական կոմիտե՝ համալիրի սեփականատիրոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Նրանք պնդում են, որ շենքը հակահրդեհային պատշաճ համակարգ չի ունեցել։

Տուժողների շահերի պաշտպան փաստաբան Իգոր Տրունովը հայցը ներկայացրել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով լուծել քրեական գործ հարուցելու հարցը։

--00—ԼՀ