Սիրիայում խոշոր ահաբեկչության հետևանքով կա շուրջ 90 զոհ, 270-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

գ

 Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Հոմս քաղաքում ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։ Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների՝ զոհերի թիվը հասել է 89-ի։ Նրանց թվում կա 6 կին և 6 երեխա։ Վիրավորների թիվը 277 է։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է SANA գործակալությունից, ահաբեկիչները հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով: Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները»։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի կառավարությունը խստագույն կերպով դատապարտում է այս դաժան ոճրագործությունը։

Իր հերթին BBC-ն հայտնում է, որ զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի։

--00--ԼՀ