«Կրոկուս սիթի հոլլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ահ

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածներից մեկը, որը հրազենային ծանր վնասվածքներ էր ստացել, մահացել է հիվանդանոցում։«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի։ Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 382 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։

 Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ահաբեկչությունից հետո անհետ կորած է 95 մարդ։

--00—ԼՀ