Երուսաղեմի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

Երուսաղեմի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է երկու մարդ, ահաբեկիչը վնասազերծվել է։ Այս մասին թվիթերում հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։

«Մեքենայով հարձակումը տեղի է ունեցել Ռաս Բիդու անցակետում, (Երուսաղեմի մերձակայքում), որի հետևանքով երկու հոգի թեթև վնասվածքներ են ստացել», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրավապահները վնասազերծել են ահաբեկչին։

--00—ՅՄ