Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

,

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան անցկացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:

Հայ համայնքի բողոքի ակցիան մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կենդանի կատարմամբ: Ակցիայի մասնակիցները կրել են Արցախի դրոշի պատկերմամբ պաշտպանիչ դիմակներ, պարզել Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ժամանակն է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը» «Դադարեցրեք Ադրբեջանին զենք վաճառելը» «Էրդողան՝ ահաբեկիչ» և այլ գրություններով:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս