«Կովերի պարտեզի» հարձակման պատճառով 2 ձերբակալված կա․ սփյուռքի գրասենյակը լիազորություն չունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

կո

Երեկ Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածքի վրա զենքերով ու քարերով հարձակման հետևանքով հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներից հայ երիտասարդներ են ձերբակալվել։
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը 24News-ին տեղեկացրեց, որ ավելի ուշ տեղեկություն կստանան նրանց ձերբակալության ժամկետի երկարացման կամ դադարեցման ամսին․ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնզյանը, որոնք համայնքի վերկայացուցչներն են։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներից տեղեկատվություն չունեն, բայց հարձակման պատճառով ֆիզիկական վնասվածք ստացած քաղաքացիներ կան։
«Ինչպես վերջին ամիսների ընթացքում, այնպես էլ՝ երեկվա գործողություններից հետո, հանձնակատարի գրասենյակը կապի մեջէ եղել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, գրասենյակը խորապես անհանգստացած է ոչ մայն վերջին ամիսներին, երբ հարձակումներ են լինում, այլև՝ «Կովերի պարտեզի» շուրջ պատրիարքարանի կողմից կնքված պայմանագրի ստորագրումից ի վեր։ Մենք համայնքի հետ կապի մեջ ենք, բայց գրասենյակը որևէ ներազդելու լիազորություն չունի, քանի որ գործընթացը բացառապես իրավական է, կա պայմանագիր, որն ունի երկու ստորագրող կողմ, որոնք ունեն իրավական խնդիրներ։ Կարծում ենք՝ դատական ընթացակարգով պետք է լուծվեն այդ խնդիրները, հույս ունենք՝ պատրիարքարանը տվյալ տարածքը կկարողանա պահել հայկական և դատական կարգով լուծարել պայմանագիրը»,-ավելացրեց Ամալյա Կարապետյանը։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ