Գարեգին Բ-ն Պաղեստինի պատվիրակության հետ քննարկել է «Կովերի պարտեզ» կալվածքի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:

Կարևորվել է եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների և երկխոսության զորացումը։

Նշենք, որ խոսքը Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքը պատրիարք Նուրհան Մանուկյանը 99 տարով վարձակալության է տվել հրեա գործարարի, որն այնտեղ շքեղ հյուրանոց է կառուցելու: Այ որոշմանը ընդդիմացել են Երուսաղեմի միաբանները, ինչպես նաեւ Երուսաղեմի հայ համայնքը: Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Միաբանները նշում են, որ այդ գործարքն անօրինական է, հակասում է պատրիարքության կանոնադրությանը, բացի այդ, այն կնքվել է առաբնց ընդհանուր ժողովի համաձայնության, գաղտնի: 

Այդ գործարքին դեմ են արտահայտվել նաեւ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները: 

--00—ԼՄ