Երուսաղեմի Հայոց պատրիարքն օգնում է Իսրայելին, որ մեզնից վերցնեն «Կովերի պարտեզը». Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

e96649f

Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը պատասխանել է 24News-ի հարցերին՝ վերլուծելով Երուսաղեմի հայկական ժառանգության մի հատվածի՝ «Կովերի պարտեզի» հետ կապված խնդիրը։

sasunyan
Պարոն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում այս պահին Երուսաղեմի հայկական ժառանգության հետ կապված խնդիրները, ի՞նչն է այս ամենի խորքային պատճառը։

- Գլխավոր պատճառը Երուսաղեմի Հայոց պատրիարքի գրավոր համաձայնությունն է՝ 99 տարով վարձու տալու հայկական հողատարածքի 25%ը։

Ի վերջո, արդյո՞ք այս ամենի հետևում կանգնած է Իսրայել պետությունը, որ ուզում է ջնջել հայկական հետքը պատմական Երուսաղեմից։

- Իսրայելի կառավարությունն ամեն ինչ անում է, որ Երուսաղեմը վերածվի ամբողջությամբ հրեական քաղաքի։ Իսկ մեր Պատրիարքը օգնում է հրեաներին, որ հասնեն իրենց նպատակին։

Որքանո՞վ եք ադեկվատ գնահատում Հայաստանի իշխանությունների արձագանքը այս պայմաններում։

- Հայաստանի կառավարությունը երբեք չի հետաքրքրվել՝ պաշտպանելու հայկական շահերը ոչ սփյուռքում, ոչ էլ Հայաստանում։ Ոչինչ չի անում։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ իշխանությամբ ու ընդդիմությամբ, ինչպես նաև հասարակության միջոցով, որպեսզի խնդիրը չլուծվի հօգուտ բռնակցման։

- Հասարակությունը պետք է աղմուկ բարձրացնի աշխարհով մեկ՝ քննադատելով Պատրիարքին և պահանջելով, որ համաձայնագիրը անվավեր ճանաչի։ Իշխանությունը պետք է կապվի Իսրայելի կառավարության հետ, որ դիպլոմատիկ խողովակով լուծի հարցը։

Ինչո՞ւ այս խնդիրը դարձավ նաև միջազգային հանրության ուշադրության առարկան՝ հաշվի առնելով բազմաթիվ երկրների ղեկավարների ու կառավարությունների արձագանքը։

- Որովհետև Իսրայելը ուշադրության կիզակետում է Գազայի պատերազմի պատճառով։ Սակայն ամենակարևորն այն է, որ չունենք հողատարածքի համաձայնագրի պատճենը։ Չունենք նաև Պատրիարքի հայցն ընդդեմ հրեա ինվեստորի։ Առանց այս փաստաթղթերի անիմաստ է շատ բան վերլուծել։

--00—ՅՄ