Լիահույս ենք, որ Ձեր դիվանագիտական փորձը պիտի ծառայեցնեք Հայրենի մեր երկրի պայծառության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Մեծայարգ Տիար Վահագն Խաչատուրեան

Նորընտիր Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երևան

Յարգարժան Տիար Խաչատուրեան,

Այսու կու գանք շնորհաւորել Ձերդ Վսեմութեան, Հայաստանի Հանրապետութեան հինգերորդ նախագահի ընտրութիւնը և կ’աղօթենք առ Աստուած, որ կոչուելով այս պատասխանատու պաշտօնին՝ լաւագոյնս կատարէք Սահմանադրութեամբ ստանձնելիք Ձեր պարտականութիւնները:

Լիայոյս ենք, որ երկար տարիներու Ձեր դիւանագիտական փորձը պիտի ծառայեցնէք Հայրենի մեր երկրի պայծառութեան, տնտեսութեան զարգացման և ժողովուրդի բարօրութեան: Աներկբայ ենք, որ Ձեր պաշտօնավարման տարիներուն ամէն ճիգ պիտի գործադրէք Հայրենիքի ու Արցախի խաղաղութեան և անվտանգութեան զօրացման ուղղութեամբ:

Տիար Խաչատուրեան, Տէրունակոխ Սուրբ Քաղաք Երուսաղէմէն մեր օրհնութիւնը կը յղենք Ձեզ և կ’աղօթենք, որ Աստուած պարգևէ Ձեզ լիառատ քաջառողջութիւն և գործոց բարեաց յաջողութիւն՝ յուսալով օր մը Ձերդ Վսեմութիւնը տեսնել Սուրբ Երկրին մէջ»,- ասված է նամակում: 

 

--00--ՍԳ