Լիբանանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

նկար
Jerusalem post պարբերականը գրում է, որ հինգշաբթի գիշերը 3 հրթիռ է արձակվել հարավային Լիբանանից դեպի Իսրայել: Հրթիռներն ընկել Իսրայելի հյուսիսային ափերի մոտ՝ Միջերկրական ծովը։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի տարածքում տագնապի ազդանշաններ չեն հնչել, վիրավորներ չկան։

Հիշեցնենք, որ Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու՝ Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրակությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին՝ դադարեցնելու կրակը։

--00—ԼՄ