Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1108119

Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը:

«Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», - հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ